Սիրիայում հեղինակավոր ընդդիմադիր կուսակցությունները կոչ են արել բոյկոտի ենթարկել խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան մայիսի 7-ին: Ինչպես հաղորդում է Svoboda ռադիոկայանը, ընդդիմությունը դրանք ընտրության ծաղրանք է անվանել և հայտարարել է այսպես կոչված «այլընտրանքային» խորհրդարանի ձևավորման մասին:
Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են, որ այլընտրանքային խորհրդարանը առաջին հերթին չեղյալ կհամարի գործող սահմանադրությունը, որն ընդունվել է երեք ամիս առաջ և կվերականգնի 1950 թվականին ընդունված երկրի հիմանկան օրենքը:
Խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մասին հայտարարել են նաև արտաքսման մեջ գտնվող սիրիական ընդդիմադիրները:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվող հակամարտության զոհ է դարձել 9 հազար մարդ, մոտ 230 հազար մարդ դարձել է փախստական, մոտ մեկ միլիոն մարդ մադասիրական օգնության կարիք ունի:








































