The Avengers ֆիլմն ապացուցում է, որ հինգ գերհերոսները մեկ ֆիլմում առավել լավ գաղափար է, քան միայն մեկը:
Ֆիլմն արդեն հայտնվել է ամերիկյան և կանադական կինոթատրոններում և, ինչպես հաղորդում է Walt Disney Co-ն, այն արդեն ԱՄՆ-ում և Կանադայում տոմսերի վաճառքից ունի 200.3 միլիոն դոլարի եկամուտ:
Ամբողջ աշխարհում Disney’s Marvel-ի կողմից ստեղծված ֆիլմը, որը միջազգային շուկայում հայտնվել էր ապրիլի 25-ին, կարողացել է 641.8 միլիոն դոլար արժողությամբ տոմսեր վաճառել:











































