ՀԱԿ-ի կենտրոնական շտաբը հայտարարել է, թե Զոլաքար գյուղում 24/26 ընտրատեղամասում ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի վստահված անձին և մարմնական վնասվածք պատճառել:
Հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում է ինքը` ՀԱԿ- վստահված անձը:
ԱԺ ընտրությունների գործընթացի բոլոր մասնակիցներին կրկին կոչ ենք անում` հայտարարություններում հիմնվել միայն կոնկրետ ու կոռեկտ փաստերի վրա, ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց ու մեկնաբանելուց, ինչը կօգնի հասարակությանը զերծ պահել թյուրիմացություններից: