Կիրակի ընտրություններ են սկսվել Գերմանիայի հյուսիսային հատվածում` Շլեզվիգ- Հոլշտեյնում, որտեղ Անգելա Մերկելի կուսակցությունը հավասար ընթանում է գլխավոր հակառակորդ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ: Այս տարածքում իշխանության կորուստը կանցլերին կարող է զրկել 2013 թ. վերընտրվելու հնարավորությունից:
Մերկելի վճռական դիրքորոշումը եվրոգոտու դրամատիկ ճգնաժամի ընթացքում պահպանել է նրա հեղինակությունը: Բայց նրա սոցիալիստական աջակենտրոն կոալիցիան վտանգի տակ է այն բանից հետո, երբ կոալիցիայի անդամ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զրկվեց հասարակական աջակցությունից:
Որպեսզի հնարավորություն ունենա իշխանությանը մոտ մնալու, Մերկելը նոր դաշնակիցներ պետք է գտնի իր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության համար: Չնայած` հավանականություն կա, որ մռայլ կանխատեսումները չեն իրականանա և գործող կոալիցիան ձայների մեծ մասը կստանա:







































