iDitord կայքի փոխանցմամբ, երևանյան բակերից մեկում ԲՀԿ երիտթևի ներկայացուցիչները բակի տղերքին տարօրինակ խոստումներ են տվել:
Ըստ տեղեկատվության՝ ԲՀԿ-ի օգտին իրենց ձայնը տալու դիմաց՝ ԲՀԿ երիտասարդները խոստացել են տղերքին տանել մարմնավաճառների հետ զվարճանալու:
Կայքը ամրագրել է տեղեկատվությունը որպես ոչ վստահելի, քանի որ տեղեկատվությունը չի պարունակում հեղինակի անունը, բակի հասցեն և այլ մանրամասներ:









































