Մոսկովյան 31 շենքի 35 բնակարանում բնակվում է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի ընտանիքը։ Նրա կինը 14 տարի առաջ մահացել է, բայց ընտրացուցակներում կա, իսկ տղան 20 տարի է՝ Ռուսաստանում է, բայց էլի ընտրացուցակներում կա:
Նույն շենքի 8-րդ մուտքի բազմաթիվ ընտանիքներ վաղուց վաճառել են իրենց բնակարաններն ու մեկնել արտասահման, բայց ցուցակներում կան:
«Ժառանգության» նախընտրական շտաբին այս մասին հաղորդել է նույն հասցեի բնակիչներից մեկը:







































