Հերթական համաներումն է հայտարարվել Սիրիայում անկարգությունների մասնակիցներին, որոնց «ձեռքերը թաթախված չեն խաղաղ քաղաքացիների արյամբ»:
Ինչպես հաղորդել է САНА լրատվական գործակալությունը, մայիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախօրեին ազատ է արձակվել 256 մարդ, ովքեր ձերբակալվել էին տարբեր շրջաններում բռնկված հուզումները ճնշելու ժամանակ:
Անցած տարվա ընթացքում Սիրիայում ազատ է արձակվել ընդդիմության 4 հազար ակտիվիստ:







































