Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Նախարարի պատասխանը բողոքի ակցիա անող սոցապ նախկին աշխատողներին

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը անդարադարձել է նիստի պահին դրսում բողոքի ակցիա իրականացնող Սոցիալական ապահովության` արդեն նախկին աշխատակիցների պահանջներին: Նա նշել է, որ չօգտագործած արձակուրդի գումարները (շուրջ 73,7 մլն դրամ) առաջիկա օրերին կվճարվեն աշխատանքից ազատվածներին: Նախարարը նաև պարզաբանել է, թե ինչու են մի քանի հարյուր աշխատակիցներ ազատվել աշխատանքից` նշելով, որ դա պայմանավորված է 2011 թ. հունվարից «Հայփոստ»-ի միջոցով կենսաթոշակներ վճարելու հանգամանքով: «Սոցիալական ապահովության պետական ծառայության «Վճարումների ծառայության» աշխատակիցների թիվը 265 էր, որոնցից 4-ը քաղաքացիական ծառայողներ էին: 261 աշխատակիցներից 33-ն աշխատում էին անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի հիման վրա, իսկ 228-ը` որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի հիման վրա (պայմանագրերի գործողության ժամկետը լրանում էր 2010թ. դեկտեմբերի 30-ին)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վճարումների ծառայությունը» չէր հանդիսանում վճարահաշվարկային կազմակերպություն, այն լուծարվեց, իսկ «Վճարումների ծառայության» միջոցով վճարվող կենսաթոշակներն սկսեցին վճարվել «Հայփոստ»-ի միջոցով։ «Վճարումների ծառայության» լուծարման արդյունքում պայմանագրերի գործողության ժամկետը լրանալուց հետո այդ անձանց հետ նոր պայմանագրեր չկնքվեցին, իսկ անորոշ ժամկետով կնքված պայմանագրերը լուծվեցին օրենքով սահմանված կարգով։ Արդեն իսկ կարգավորված են «Վճարումների ծառայության» աշխատակիցներին վճարման ենթակա` չվճարված աշխատավարձի, արձակման նպաստների, չօգտագործած արձակուրդի դիմաց հատուցման գումարների ֆինանսավորման հարցերը (շուրջ 73,7 մլն դրամ), և առաջիկա օրերին այն կվճարվի աշխատանքից ազատված անձանց։ Միաժամանակ ՀՀ վարչապետի մոտ 2010թ. դեկտեմբերի 28-ին կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկվել է «Հայփոստ» ՓԲԸ-ին` մրցութային կարգով ընտրել «Վճարումների ծառայության» առնվազն 70 աշխատակցի և ապահովել նրանց համապատասխան աշխատանքով։ Հարկ է նկատի ունենալ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն արդեն իսկ սկսել է հարցազրույցները դիմորդների հետ և պայմանագիր է կնքել նրանցից 15-ի հետ։ Մյուս կողմից, սոցիալական ապահովության պետական ծառայության «Վճարումների ծառայության» նախկին աշխատակիցների փորձն ու հմտությունները հաշվի առնելով` նրանցով հետաքրքրված են նաև մյուս վճարահաշվարկային կազմակերպությունները։ Կարծում եմ` նրանցից լավագույններն առաջիկայում աշխատանքի կանցնեն այդ կազմակերպություններում»,- հայտարարել է նախարարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում