Facebook-ի օգտատերերից մեկն ահազանգում է, որ 24/26 ընտրատեղամասում ջարդել են տեսախցիկը և ծեծի ենթարկել ՀԱԿ վստահված անձ Ալավերդի Նամալյանին և ԲՀԿ հանձնաժողովի անդամին:
Ծեծի ենթարկողները ջարդել են նրանց ատամները: Ըստ օգտատիրոջ, այս պահի դրությամբ այդ տեղամասում տեղի է ունենում բաց քվերակություն և առանց անձնագրի ընտրատեղամաս եկած մարդիկ լցոնումներ են կատարում:
Ծեծված ԲՀԿ անդամներն են Վարդան Հայրապետյանը և Կարեն Կեսոյանը:
Նշվում է, որ հարձակվողները եղել են ՀՀԿ-ից:









































