Thursday, 11 06 2026
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»

Կեցցե՛ բարի ազատության ծնունդը

Վաղը Հայաստանի հանրապետության քաղաքացիները գնալու են ընտրության և ձևավորելու են նոր խորհրդարան, երկրի օրենսդիր նոր մարմին: Յուրաքանչյուր քաղաքացի ընտրելու է ըստ իր պատկերացումների, չափանիշների, գիտակցության, ըստ իր պահանջների: Բայց մի բան պարզ է՝ մտնելով քվեախցիկ, քաղաքացին, թերևս, պետք է գիտակցի, որ այդ պահին ինքը երկրի նախագահ է: Յուրաքանչյուր քաղաքացի քվեախցիկում պետք է գործի որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ ինչ կաներ, ինչը կընտրեր, ինչով կառաջնորդվեր նա որպես նախագահ:

Գաղտնիք չէ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրն իրեն համարում է այս կամ այն հարցի մեծ գիտակ, այս կամ այն ոլորտի մասնագետ, մեծ տնտեսագետ, քաղաքական գործիչ, ամեն մարդ համարում է, որ ի տարբերություն իշխանության` ինքը կարող էր շատ արագ փոխել երկիրը, հանել երկիրը ծանր վիճակից: Եվ ահա համապետական ընտրության ժամանակ քաղաքացուն տրվում է այդ հնարավորությունը, և ամեն մարդ, մտնելով քվեախցիկ, իրեն այդ պահին պետք է զգա որպես երկրի նախագահ, որպես մարդ, որի ձեռքում է այդ պահին երկրի կառավարումը և ինչ որոշում և ինչ ընտրություն որ ինքը կայացնի, այդպես էլ ապրելու է երկիրը առաջիկա տարիներին, այդպես էլ ապրելու են զավակները, հարազատները, բարեկամները, ընկերները, ինքը:

Վաղը Հայաստանի քաղաքացիները ստանում են երկիրը կառավարելու իրավունք, և քվեախցիկում նրանցից յուրաքանչյուրը դառնում է երկրի միանձնյա կառավարիչ՝ եթե կուզեք՝ նաև բռնապետ, ու իր ձեռքով վճռում երկրի բախտը:

Պատասխանատվության այդ գիտակցումով պետք է մարդը մտնի վաղը ընտրատարածք, քվեախցիկ ու կայացնի իր որոշումը: Թե ինչ է լինում այդ որոշումից հետո, կեղծում են, չեն կեղծում, պահպանվում է ձայնը, չի պահպանվում` դա արդեն բոլորովին այլ հարց է, այլ պրոցես: Իսկ մինչ այդ, վաղն առավոտյան` ժամը 20-ից յուրաքանչյուրիս տրված է մի քանի րոպեով երկրի միանձնյա ղեկավար լինելու հնարավորություն, ու երկրի ապագան, մեր բոլորիս ապագան, դրա որակը, նոր Հայաստանի ճակատագիրը կախված է նրանցից, թե վաղը՝ մայիսի 6-ին, մեզանից յուրաքանչյուրը ինչպես կիրականացնի երկրի ղեկավարի իր պարտականությունը, ինչ արժեքներ կընտրի, ինչպիսի երկրի, ինչպիսի ապագայի կտա նախապատվությունը: Ազատությունն ու բարին բոլորի հոգում ու մտքին, և կեցցե՛ այն Հայաստանը, որ լինելու է այդ ազատության և բարու, այդ ազատ բարության և բարի ազատության ծնունդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում