Կոսովոյի ոստիկանական ծառայությունը սերբական ընտրությունների նախօրեին ուժեղացրել է անվտանգության միջոցները հյուսիսային շրջանում, որը բնակեցված է գլխավորապես սերբերով:
Սերբիայում մայիսի 6-ին տեղի են ունենալու նախագահական, խորհրդարանական, ծայրային և տեղական ընտրություններ: Կոսովոյի տարածքում քվեարկությունը կայանալու է գլխավորապես սերբերով բնակեցված շրջանում: Սերբական համայնքը կազմում է մոտ 130 հազար մարդ՝ Կոսովոյի երկու միլիոնանոց բնակչության դեպքում:
Կոսովոյի ոստիկանական ծառայության մամլո քարտուղարի խոսքերով` կիրակի օրը ոստիկանությունը մեծացնելու է ընտրատեղամասերի մոտ գտնվող ոստիկանների թիվը: Ըստ նրա՝ Կոսովոյի ոստիկանական ծառայությունը մշտական շփման մեջ է գտնվում ԵՄ Առաքելության, KFOR միջազգային ուժերի հետ, որոնք խոստացել են աջակցել՝ հակամարտության ծագման դեպքում:











































