97-ամյա պաշտոնաթող ատամնաբույժը ստացել է մագիստրոսի աստիճան կլինիկական գիտությունների Հարավային խաչ համալսարանում:
Ինչպես գրում է MIGnews-ը, Ալան Ստյուարտը ծնվել է 1915թ. մարտի 7-ին: Նա արդեն հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ 2006թ. դարձել էր ամենածեր շրջանավարտը, որն իրավաբանի դիպլոմ է ստացել 91 տարեկանում:
«Մտածում էի, որ իրավաբանի դիպլոմից հետո կկարողանամ մեխից կախել ակադեմիական հագուստս, սակայն հետո ձանձրացա»,- պատմել է թոշակառուն` հավելելով, թե այնքան ազատ ժամանակ ուներ, որ որոշել է պահպանել մտավոր ակտիվությունը:
Ստյուարտն ամեն օր կատարում է զբոսանքներ, պարբերաբար զբաղվում է մեդիտացիայով, կարդում է բժշկական դասագրքեր, բրիջ է խաղում:











































