Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնում շաբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել, սակայն զոհերի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Պայթուցիկ սարքը գործել է Դամասկոսի Շարիա ալ-Թաուրա մայրուղու վրա, որի հետևանքով ոչնչացվել են մի քանի ավտոմեքենաներ:
Համաձայն իրավապաշտպան Syrian Observatory for Humans Rights կազմակերպության տվյալների` Դամասկոսում երկու պայթյուն է տեղի ունեցել:
Սիրիայի մայրաքաղաքում իրադրությունը վերջին ժամանակներս հարաբերականորեն շարունակում է հանգիստ մնալ:
Նշենք, որ Սիրիայում մեկ տարուց ավելի է, ինչ չեն դադարում հակակառավարական ելույթները, որոնց հետևանքով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի ընդհանուր թիվը անցել է 9 հազարից:











































