«Մանչեսթեր Սիթի»-ն առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից և «Տոտենհեմ»-ից «Լիլ»-ի առաջատար Էդեն Ազարին ձեռք բերելու մրցավազքում, նշում է goal.com-ը:
Ազարի տրանսֆերային արժեքն է 37 մլն ֆունտ: Մանչեսթերյան թիմերը պատրաստ են նրան շաբաթական 100.000 ֆունտ վճարել և ընդգրկել թիմի հիմնական կազմում:
Նշենք, որ Էդեն Ազարը երկրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի առաջնության «Լավագույն ֆուտբոլիստ» կոչման հավակնորդների թվում է:








































