Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները ուրբաթ օրը հայտարարել են, որ անցած մեկ շաբաթվա ամենարյունալին այդ օրն էր, քանի որ սպանվել է առնվազն 37 մարդ, որոնք հիմնականում խաղաղ բնակիչներ են։ Նրանցից 10-ը զոհվել են մայրաքաղաք Դամասկոսում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ հիմնականում դիպուկահարները կրակ են բացել այն մարդկանց ուղղությամբ, որոնք հավաքվել էին՝ մասնակցելու հակակառավարական հանրահավաքներին։ Մի քանի շրջաններում տեղի են ունեցել բախումներ զինվորականների և ընդդիմության զինված խմբավորումների միջև։ Զոհերի փաստն այլ աղբյուրներ ոչ հաստատում են, ոչ էլ հերքում։








































