«Բանկային համակարգի եկամուտները շարունակում են աճել: Ըստ պաշտոնական տեղեկության՝ հանրապետության հազար խոշոր հարկատուների այս տարվա առաջին երեք ամիսների վճարած հարկերի 5,6 տոկոսը բաժին է ընկել նշված ֆինանսական կառույցներին»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ բանկերի կատարած վճարումները աճել են 1,5 տոկոսով: Նշենք նաև, որ Հայաստանում գործող բանկերի մեծ մասը հազար խոշոր հարկատուների ցանկի ամենավերին հորիզոնականներում են տեղ գտել: Ավելին, նրանց մեծ մասը ընդգրկված է առաջատարների հարյուրյակում»:









































