Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Ստրոս-Կանը հայտարարել է, որ այն տեղեկությունները, որոնց համաձայն՝ իբր ինքը մասնակցել է կնոջ բռնաբարությանը, ճիշտ չէ: Հայտարարության մեջ, որն այսօր տարածել են նրա փաստաբանները, նշվում է. «Ստրոս-Կանը երբևէ բռնի ուժ չի կիրառել կանանց նկատմամբ»:
Ավելի վաղ պարզվել էր, որ ԱՄՀ-ի նախկին ղեկավարի հանդեպ նոր մեղադրանք է առաջ քաշվել: Telegraph թերթը Twitter-ում հաղորդում է, որ Դոմինիկ Ստրոս-Կանը և ևս երեք տղամարդ մեղադրվում են վաշինգտոնյան մարմնավաճառուհուն խմբակային բռնաբարելու մեջ: Այդ տեղեկության վերաբերյալ որևէ հավաստիացում կամ մանրամասներ իշխանությունները դեռ չեն տրամադրում:
Հիշեցնենք, որ Ստրոս-Կանը մեղադրվում է ամերիկյան Sofitel հյուրանոցի սպասուհի Նաֆիսսատու Դիալլոյին բռնաբարելու մեջ:






































