Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երեկ ընդունել է, որ կարող է պարտվել կիրակի օրը կայանալիք ընտրություններում։
Daily Mail-ը գրում է, որ քաղաքական առաջնորդը, ով հուսահատորեն փորձում էր պայքարել նախընտրական մրցավազքի ընթացքում իր հիմնական մրցակցի` սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի դեմ, ասել է, որ արդեն մտածում է այն կյանքի մասին, որն ազատ կլինի քաղաքականությունից:
The Times-ն այսօր գրել է, որ նախագահն ասել է, թե ինքը կարծում է, որ իրենք կարող են հաղթել, բայց եթե ֆրանսիացիներն այլ բան որոշեն, ապա դա նրանց իրավունքն է: «Այդ պահին ինձ համար այլ կյանք կսկսվի»,- եզրափակել էր Սարկոզին:









































