Thursday, 11 06 2026
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը

Վլադիմիր Կարապետյանը՝ ՀՀԿ-ական մրցակցի թաքցվող գումարների և մարդկային տեսակի մասին

Վլադիմիր Կարապետյանը՝ ՀՀԿ-ական մրցակցի կողմից համայնքից թաքցվող գումարների և մարդկային տեսակի մասին:

ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Սամվել Ֆարմանյանի հայտարարագրից երևում է, որ նա մինչ օրս ընդամենը երկու վճար է կատարել ամբողջ ընտրատարածքը հեղեղած իր 27 հատ մեծ պաստառների համար.

1. ապրիլի 23-ին` 50.000 դրամ
2. ապրիլի 27-ին` 206.400 դրան

Այսպիսով, ՀՀԿ ներկայացուցիչը հաստատում է այն փաստը, որ քարոզչության ժամանակաշրջանի սկզբից ի վեր նա չէր կատարել որևէ վճարում և միայն մեր ահազանգերից հետո մասնակիորեն սկսեց կատարել օրենքով նախատեսված վճարումները: Միևնույն ժամանակ, իմ հակառակորդը այդպես էլ չհրապարակեց իր և համայնքի միջև կնքված պայմանագիրը` բազմաբնակարանային շենքերի վրա 5 ք.մ. գերազանցող պաստառներ փակցնելու վերաբերյալ: Դրանով հանդերձ պարոն Ֆարմանյանը ևս մեկ անգամ հաստատում է, որ որևէ կերպ չի տարբերվում ՀՀԿ հայելին հանդիսացող, Հայաստանի քաղաքացուն կեղեքող քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից:

Ս. Ֆարմանյանը նաև պետք է պատասխանի այն հարցին, թե այդ ինչպես է ստացվել, որ նա վճարել է ամբողջ ընտրատարածքով մեկ փակցված 27 հատ հսկա պաստառների միայն մի փոքր մասի համար: Հարց է առաջանում նաև, թե ինչ հիմունքներով է համայնքը 27 բազմաբնակարան շենքերի մեծ մասի դեպքում տեղերը հատկացրել անվճար, իսկ մի քանի հատի դեպքում` վճարովի:

Ամենակեղտոտ քարոզչական տեխնոլոգիաներով առաջնորդվող և համայնքային բյուջե անհրաժեշտ վճարումներից խուսափող Ս. Ֆարմանյանին ցանկանում եմ տեղեկացնել, որ ապրիլի 29-ին, քարոզարշավի ընթացքում, 9-րդ զանգվածում ընտրողների հետ հանդիպումների շրջանակներում շուրջ մեկ ժամ գտնվել եմ հենց այն բազմաբնակարան շենքի բակում, որտեղ բնակվում է ինքը` ՀՀԿ ներկայացուցիչ պարոն Ֆարմանյանը: Զրուցեցինք տարբեր թեմաներից` երկրի առջև ծառացած խնդիրներից, ընտրություններից, մեր անելիքներից, մարդկանց առօրյա կյանքից, այդ թվում նաև մարդկային տեսակներից: Բավականին հետաքրքիր էր:

Այդ կապակցությամբ, կուզենայի տեղեկացնել պարոն Ֆարմանյանին, որ, ի զարմանս, հավաքված տասնյակ ընտրողներից բոլորը կիսում են ՀՀԿ-ի, նրա, որպես ՀՀԿ ներկայացուցչի, ինչպես նաև մարդկային տեսակի վերաբերյալ իմ կարծիքը: Հանդիպումներից հասկացա, որ պրն Ֆարմանյանը պարտվելու է նույնիսկ իր բազմաբնակարան շենքում, ինչը ամենավառ գնահատականը կլինի քաղաքական գործչի և մարդկային որակների վերաբերյալ մեր պատկերացումներին:

Կարծում եմ ԺԱՄԱՆԱԿՆ Է, որ պրն Ֆարմանյանը քարը փեշից գցի, վճարի համայնքային բյուջեից թաքցրած մնացած շուրջ 400.000 դրամը և դրանից հետո, իր շենքի բնակիչների օրինակով, գնա ընտրությունների և քվեարկի քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների մարդկային տեսակի դեմ պայքարող տեսակի, այն է` իմ օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում