Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելուց հետո Բիշքեկի օդանավակայանում ԱՄՆ տարանցիկ կետ ունենալու անհրաժեշտությունն աստիճանաբար կմարի: Այս մասին, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Ամերիկյան ավիաբազան, որը վերանվանվել է տարանցիկ կենտրոն, բացվել է 2001թ. դեկտեմբերին Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում: Այսօր այնտեղ գտնվում է 1200 զինվոր: Բազան կարևոր նշանակություն ունի Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների համար: Բազայի տեղակայման շուրջ պայմանագիրը գործում է մինչև 2014թ.:









































