The Daily Telegraph-ի փոխանցմամբ՝ 2007-2010 թվականներին Իրանը ներկրել է ավելի քան 565 միլիոն դոլարի զենք՝ չնայած նրան, որ ՄԱԿ-ը բեռնարգելք է դրել Իրանին զենքի մատակարարումների վրա: Իրանին հիմնականում սպառազինություն են մատակարարել Չինաստանն ու Ռուսաստանը:
Նշվում է, որ 2000-2010 թվականներին 10 երկրներ, որոնց արգելվել է զենք մատակարարել, այնուամենայնիվ, կարողացել են գնել 2.3 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ ռազմական տեխնիկա: Այդ երկրների թվում է նաև Ադրբեջանը, որը տվյալ ժամանակահատվածում գնել է ավելի քան 728 միլիոն դոլարի սպառազինություն:
Դրանով իսկ Ադրբեջանը, որի նկատմամբ ԵԱՀԿ-ն զենքի բեռնարգելք է սահմանել, դարձել է այդ երկրների առաջատարը: