Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Աբխազիայի փոխարտգործնախարար Իրակլի Խինտբան վերջնական ու անփոփոխ է համարել Վրաստանում ԵՄ-ի առաքելության ղեկավար Անջեյ Տիշկևիչին փոխարինելու վերաբերյալ Աբխազիայի դիրքորոշումը:
Խինտբայի խոսքերով՝ Աբխազիան չի հանդուրժի իր նկատմամբ նմանատիպ վիրավորական վերաբերմունք՝ ընդգծելով, որ Աբխազիայի դիրքորոշումն առնչվում է ոչ թե Վրաստանում ԵՄ-ի ողջ առաքելության անդամներին, այլ միայն նրա ղեկավարին:
Խինտբան հավելել է, որ Աբխազիան պատրաստ է շարունակել Ժնևյան քննարկումների ձևաչափի շրջանակներում երկխոսությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տիշկևիչը չէր կատարել աբխազական կողմի պահանջը՝ ստուգել վրաց-աբխազական սահմանի մոտ՝ Վրաստանի արևմուտքում, ապօրինի զինված խմբավորումների կազմավորման հարցը:









































