ՀԱԿ համամասնական ցուցակի 13-րդ տեղում և թիվ 25 ԸՏ-ում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սասուն Միքայելյանը բավականին պատկառելի թվով անշարժ գույք է հայտարարագրել: ԿԸՀ-ից «Առաջին լրատվական»-ին տրամադրված գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Ծաղկաձորի «Սփլենդեր» հանգստյան տան հարևանությամբ էլեկտրական ենթակայանի շինություն ունի, դրան հարող հարթակ՝ ընդհանուր մոտ 350 քմ մակերեսով, դրան կից հողամասով, Հրազդան քաղաքում անասնապահական համալիր (1593.7 քմ), Հրազդանում շինություններ (մոտ 1450 քմ), դրանց կից հողամաս (6.8 հա), ևս 4 հողամասեր` ընդհանուր 1.1 հա տարածքով, նաև Հրազդանում տուն (243.7 քմ)՝ կից շինություններով (170.6 քմ) և հողամասով (0.18 հա), Երևանի Արշակունյաց փողոցում տուն (129.7 քմ), նաև «Սևան» ազգային պարկում վարձակալել է 1 հա տարածք:
Ս.Միքայելյանը դեռ շահագործում է «Նիսան պատրոլ U-60» (1988 թ.) և «ՈՒԱԶ-469Բ» (1978 թ.) ավտոմեքենաներ: 2012 թ. մարտի 1-ի դրությամբ ունեցել է 2 մլն դրամ:
Ս.Միքայելյանը չի հայտարարագրել որևէ եկամտի աղբյուր, և որևէ արժեթուղթ կամ ներդրում:










































