Մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ԿրԱԶ-256» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Պատահարի հետևանքով «Օպել Սինտրա»-ի վարորդը՝ 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը, տեղում մահացել է, ուղևորներից մեկը՝ 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում, իսկ մյուս 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:









































