Ի՞նչ ասաց փոխարինված Ադեմ Լյայիչը իր մարզիչ Դելիո Ռոսիին «Ֆիորենտինա»-ի` «Նովարա»-ի դեմ խաղի 36-րդ րոպեին: Ի՞նչը կարող էր այդքան անսպասելի հունից հանել պատկառելի տարիք ունեցող մարզչին: Ամբողջ Իտալիան ականատես է եղել «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» նկարի տեսարանի իրականացմանը:
Մասնագետին ազատել են աշխատանքից նույն իսկ գիշերը: Լյայիչի «կախարդական» խոսքերը, սակայն, հանելուկ են մնացել: Հնարավոր է` առավոտյան, երբ «հարցաքննության» հերթը կհասնի նաև ֆուտբոլիստին, ամեն ինչ պարզ կդառնա…









































