Ապրիլի վերջին լույս են տեսել 19-ամյա ամերիկացի երգչուհի ու դերասանուհի Սելենա Գոմեսի մասնակցությամբ առաջին գովազգային պաստառները:
Ինչպես հաղորդում է People ամսագիրը, դերասանուհին գովազդում է սեփական օծանելիքը, որը կոչվում է Selena Gomez:
Պաստառի վրա պատկերված է վարդագույն զգեստով դերասանուհին` մինչև գոտկատեղը մխրճված վարդագույն ջրի մեջ: Գովազդի նկարահանումները կատարվել են 2011թ. դեկտեմբերին:
Առաջին օծանելիքները կհայտնվեն մայիսի կեսին ամերիկյան Macy’s ցանցի խանութներում:
Իր օծանելիքի ստեղծման բույրերը երգչուհին որոշել է իր երկրպագուների օգնությամբ` նրանց առաջարկվել է քվեարկել առաջարկված երեք բույրերից մեկի համար: Ներկայում քվեարկությունը դադարեցվել է: Դրա արդյունքների համաձայն`վանիլի բույրը հավաքել է ձայների 72 տոկոսը, մորունը` 55 տոկոս, իսկ ֆրեզիայի բույրը` 52 տոկոս:
Սելենա Գոմեսը հայտնի է երգիչ Ջասթին Բիբերի հետ ունեցած սիրավեպով:








































