Ռոբերտ Քոչարյանը երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հատկապես դժգոհել է իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունից.
«Յուրաքանչյուր մարդ բոլորից լավ ինքը գիտի՝ իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել: Այդ փաստն ինքն արձանագրում է ամեն օր` սառնարանի դուռը բացելիս կամ խանութ մտնելիս: Մարդիկ չեն հասկանում, երբ իրենց փորձում են համոզել, թե կյանքը լավացել է: Մարդիկ լավից չեն փախչում»:
«Երկիր»-ի հետ զրույցում նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի այս հատվածին, նշել է, որ «Քոչարյանն, իհարկե, ճիշտ է ասում, վիճելու ոչինչ չկա: …Իհարկե, այսօրվա տնտեսական քաղաքականությունն ընդհանրապես ապշեցնող է, բայց լուրջ խնդիրներ կային նաև Քոչարյանի վարած քաղաքականության ժամանակ»:










































