Չինացի կույր այլախոհ Չեն Գուանչենը կամավոր լքել է Պեկինում ԱՄՆ դեսպանատան տարածքը, որտեղ 6 օր շարունակ թաքնվում էր Չինաստանի իշխանություններից:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, դուրս գալով դեսպանատնից՝ Չենը դիմել է Պեկինի բժշկական հաստատություններից մեկին, որտեղ անհրաժեշտ օգնություն է ստացել և տեսակցել ընտանիքի անդամներին:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ Չենը փախել էր տնային կալանքից: Դրանից հետո ձերբակալվել էին նրա եղբայրը և հորեղբորորդին: Չենը տնային կալանքի էր ենթարկվել 2010 թ. այլախոհական գործունեության համար:









































