Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Հայրի Քըվրըքօղլուն պլանավորել է այցելել Ադրբեջան: Այս մասին հայտնում են ռազմական աղբյուրները:
Ակնկալվում է, որ այդ այցը տեղի կունենա հունիսի սկզբին: Դա կլինի Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի պաշտոնում Քըվրըքօղլուի առաջին ադրբեջանական այցը: Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը հաստատել է, որ նախապատրաստվում է այդպիսի այց՝ չնշելով, սակայն, այցի ստույգ ժամկետը:
Հիշեցնենք, որ Քըվրըքօղլուն այդ պաշտոնին նշանակվել է 2011 թվականի օգոստոսին:









































