News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի երկրորդ խոշոր քաղաք Ռուսթավին, որը գտնվում է Թբիլիսիի մոտ, երկու տարի անց վերածվեու է ամենազարգացած քաղաքներից մեկի: Այս մասին Ռուսթավի կատարած այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին.
«Մենք ցանկանում ենք, որ Ռուսթավին վերածվի բնակության համար լավագույն քաղաքի: Նախկինում Ռուսթավիի բնակչությունը կրկնակի ավելի էր, քան ներկայումս է, և ես ցանկանում եմ, որ մարդիկ ոչ միայն չփախչեն Ռուսթավիից, ինչը սկզբունքորեն ներկայումս արդեն իսկ դադարել է, այլև սկսեն հետ վերադառնալ: Երկու տարի անց Ռուսթավին կլինի ամենազարգացած քաղաքներից մեկը: Ռուսթավիում արդեն շատ բան է փոխվել: Բացի այդ, իրագործվում են շատ նախագծեր»:









































