Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը նվազեցրել է սպառնալիքի մակարդակը՝ կապված Թուրքիայում իր քաղաքացիների նկատմամբ ավելի վաղ արած զգուշացման հետ: Իսրայելի Ահաբեկչության դեմ պայքարի վարչության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Ազգային անվտանգության խորհուրդը որոշել է նվազեցնել սպառնալիքի նախազգուշացման աստիճանը:
Հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիայում շարունակվում է Իսրայելի և հրեաների նկատմամբ սպառնալիքի առկայությունը, սակայն այդ վտանգը գտնվում է ամենացածր մակարդակի վրա: Իսրայելի ղեկավարությունն իր քաղաքացիներին կոչ է անում Թուրքիա այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այցի ժամանակ ցուցաբերել զգոնություն ու ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ:











































