News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանը պատրաստվում է համընդհանուր մարդահամարի անցկացման: Այդ նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կոորդինացիոն հանձնաժողով:
Վերջին անգամ Վրաստանում մարդահամար անցկացվել է 2002 թվականին: Այդ ժամանակ Վրաստանում բնակվում էր 4,585,700 մարդ: Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության գործադիր տնօրեն Զազա Չելիձեն հայտարարել է, որ իրենք մտադիր են մարդահամարն անցկացնել մինչև 2015 թվականը.
«Ըստ ՄԱԿ-ի՝ մարդահամար պետք է անցկացվի յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ: 1-2 տարի շուտ կամ ուշ անցկացնելը ոչինչ չի փոխում: Գլխավորը դինամիկան չխախտելն է: Վրաստանում մարդահամար պետք է անցկացվեր 2010 թվականին, սակայն այն տեղի չունեցավ երկու պատճառով: Դրանցից մեկը 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի ձեռնարկած ռազմական ագրեսիան էր, իսկ մյուսը՝ ֆինանսական ճգնաժամը»:









































