Ամերիկյան փոփ-երգչուհի Ջեսիկա Սիմփսոնը լույս աշխարհ է բերել իր առաջեկին: Մայիսի 1-ի երեկոյան Լոս Անջելեսի էլիտար հիվանդանոցներից մեկում է ծնվել Մաքսվել Դրյու Ջոնսոնը: Աղջնակի հայրը NFL-ի նախկին խաղացող և գործարար Էրիկ Ջոնսոնն է:
Երկար սպասված նորությունը անձամբ հայտնել է Ջեսիկան Twitter միկրոբլոգների ցանցում: 31-ամյա աստղը աղջկա ծնունդը անվանել է իր կյանքի ամենամեծ փորձառությունը և հայտնել է, որ իրեն շատ երջանիկ է զգում: Երեխայի ծնունդը նախատեսված էր ապրիլի 21-ին: Ուշացումով, սակայն ամեն ինչ բարեհաջող է ավարտվել: Այս մասին տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Մաքսվել Դրյու Ջոնսոնը առողջ է ծնվել, կշռում է 4,45 կգ:










































