Արգենտինայի մայրաքաղաքում Եվրամիության ներկայացուցչության շենքում պայթյուն է տեղի ունեցել: Տուժողներ չկան, ներկայացուցչության շենքը լուրջ վնասներ է ստացել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով երկրի իրապահ մարմիններին:
«Մենք հասատում ենք, որ դա պայթուցիկ սարք է, սակայն դատախազությունն արգելել է որևէ լրացուցիչ տեղեկություն հաղորդել, քանի որ դա կարող է խանգարել հետաքննությանը»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Տեսախցիկները ֆիքսել են, ինչպես են երկու անհայտ անձ մոտենում շենքին, նրա մուտքի դռան մոտ թողնում կասկածելի պայուսակ և գնում: Մի քանի րոպե անց տեղի է ունենում պայթյունը:
Արգենտինայի ԱԳՆ ներկայացուցիչը Բուենոս Այրեսում ԵՄ դեսպանին հայտարարել է, որ «արգենտինացի ժողովուրդը և կառավարությունը դատապարտում են այդ գործողությունը և ցանկացած տեսակի բռնություն»:
Վերջին շրջանում Արգենտինայի և ԵՄ-ի հարաբերություններում լարվածություն է նկատվում: Ապրիլի 23-ին ԵՄ-ը պատրաստակամություն է հայտնել հայց ներկայացնել Արգենտինայի դեմ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ Բուենոս Այրեսին մեղադրելով Եվրոպայից որոշ ապարանքների ներմուծման վրա արգելք դնելու մեջ:
ԵՄ ներկայացուցիչների կարծիքով՝ այդ սահմանափակումները խախտում են ԱՀԿ կանոնները: Անկախ փորձագետները ԵՄ-ի այդ գործողությունները գնահատում են իրպես ճնշում Բուենոս Այրեսի վրա՝ կապված ավելի վաղ այս երկրի կառավարության կողմից իսպանական Repsol նավթային խմբի բաժնետոմսերի մի մասն ազգայնացնելու հետ:











































