Ամերիկյան Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում երեկ ձերբակալվել է մի քաղաքացի, որին մեղադրում են 100 միլիոն դոլարի հափշտակության մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանությունում հաղորդել են, որ կասկածյալն այս գումարը հավաքել է նավաստի վետերաններին փոխանցելու համար։ Նա վերջին 2 տարիների ընթացքում թաքնվել է։ Առաջադրվել է հափշտակության և խարդախության մեղադրանք։








































