Այսօր խորհրդարանում տեղի է ունեցել Մյանմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սա Սու Չիի երդման արարողությունը: The Washington post-ը տեղեկացնում է, որ նա նախկին ավտորիտար իշխանության դեմ պայքարից հետո առաջին անգամ է մուտք գործել խորհրդարան:
Ընդդիմության 66-ամյա առաջնորդի մուտքը խորհրդարան նոր քաղաքական դարաշրջանի սկիզբն է Մյանմայի համար, ինչը խոստանում է հարաբերությունների կարգավորում նրա կուսակցության և երկրի նախագահ Թեյն Սեյնի կուսակցության միջև, որն անցած տարի ժառանգեց իշխանությունը:
Չնայած դրան, ընդդիմության առաջնորդի կուսակցությունը շատ քիչ տեղեր է զբաղեցնում խորհրդարանում, ինչը մտահոգության տեղիք է տալիս այն առումով, որ նրանց մուտքը օրենսդիր մարմին կկրի ձևական բնույթ, և նրանք չեն կարողանա ազդել ընդունվող որոշումների վրա:











































