«Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն 30 ստորագրություններով դիմել են ՀՀ Սահմանադրական դատարան և պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Խորհրդարանական կուսակցությունների և արտախորհրդարանական ՀԱԿ-ի համատեղ պայքարը նպատակ ունի ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, քանի որ անճշտություններն ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս: Սակայն Սերժ Սարգսյանն իր «միջնորդավորված խնամի», ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ քաղաքական որոշումն արդեն կայացրել է»:
Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ուժային շրջանակներին արդեն հայտնի է, որ ՍԴ-ն բառախաղերով շաղախված ձևակերպումներով լի մի փաստաթուղթ է տալու, որով դիմումի մերժումը կպատճառաբանվի որպես ընտրական իրավունքի գաղտնիության բացահայտում: Իսկ դա ՀՀ ընտրական օրենսգիրքն արգելում է»:











































