«Այս օրերին նույնիսկ քաղաքական շրջանակների համար է անկանխատեսելի, թե խորհրդարանական! ընտրություններից հետո ինչ կազմ է ունենալու նոր ձևավորվող կառավարությունը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Բանն այն է, որ այդ մասին ՀՀԿ վերջին քննարկումներից մեկում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նոր նշանակումների հարցը փակված է, և այդ մասին կքննարկեն մայիսի 6-ից հետո: Ավելին, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը մի քանի անձանց մոտ կիսվել է, որ նշանակումները կախված կլինեն ընտրությունների ժամանակ տվյալ ՀՀԿ-ականի՝ ձայներ բերելու ընդունակությունից:
Թերևս այս մասին է փաստում շատ ՀՀԿ-ականների, այդ թվում` Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ վերջին օրերին ցուցաբերած առանձնակի ակտիվությունը Կենտրոն համայնքում: Գաղտնիք չէ, որ Բեգլարյւսնը, ով մեծ հեղինակություն ունի Կենտրոնում, մինչև վերջերս բավականին պասիվ էր, իսկ վերջին օրերին նա հսկայական աշխատանք է տարել, որ Կենտրոնում անցնեն ՀՀԿ թեկնածուները՝ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը, և ՀՀԿ համամասնական ցուցակն էլ պատկառելի թվով ձայներ ստանա»:











































