Սիրիայում դիտորդների առաքելության տեղակայումը կավարտվի մինչև մայիսի վերջ: Նման հայտարարությամբ հանդես է եկել խաղաղարարական գործողություններ իրականացնող միջազգային կազմակերպության քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուսը:
«Ներկայում Սիրիայում 21 դիտորդ կա, և ես հույս ունեմ, որ մոտակա երկու շաբաթների ընթացքում այդ թիվը կմեծանա և մինչ մայիսի վերջ դիտորդների տեղակայումը կավարտվի»,- նշել է Լադսուսը:
ՄԱԿ ԱԽ-ը ապրիլի 21-ին հաստատել էր Սիրիա 300 դիտորդներ ուղարկելու որոշումը: Սակայն Լադսուսի փոխանցմամբ` տարբեր երկրներից դեռևս համաձայնություն է ստացվել տրամադրել միայն 150 դիտորդ:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի տեղեկատվության համաձայն` սիրիական իշխանությունները մերժել են ընդունել երեք դիտորդների, որոնց ազգությունը չի հրապարակվել:










































