Եմենում անհայտ զինված անձինք գնդակոծել են ֆրանսիական Total նավթային ընկերությանը պատկանող ավտոմեքենան:
Այս մասին երեքշաբթի հայտնել է Դուբայում հրատարակվող Golf news թերթի կայքը:
Պատահարը տեղի է ունեցել Սայվուն քաղաքում, որի հետևանքով զոհվել է Եմենի մեկ քաղաքացի, իսկ Ֆրանսիայի քաղաքացին վիրավորվել է:
Interfax գործակալության փոխանցմամբ` հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մեկը չի ստանձնել:








































