Օհայո նահանգի Քլիվլենդա քաղաքում ձերբակալվել է հինգ մարդ: Fox News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն նրանք փորձել են պայթեցնել կամուրջ: Ձերբակալվածներից երեքն անարխիստներ են:
NewsChannel5 հեռուստաալիքի փոխանցմամբ` ձերբակալվածներից երեքին արդեն ներկայացվել է մեղադրանք, ըստ որի՝ նրանք փորձել են կիրառել պայթուցիկ` ունեցվածքին վնաս պատճառելու մտադրությամբ: Մյուս երկուսին դեռևս մեղադրանք չի ներկայացվել:
Հետախուզության դաշնային բյուրոյի պնդմամբ` կասկածյալների թիրախը եղել է Բրեքսվիլի կամուրջը, որը գտնվում է Քլիվլենդից 21կմ հարավ:
Պայթուցիկ սարքերը, որոնք ցանկացել են կիրառել չարագործները, իրական վտանգ չեն ներկայացրել, քանի որ գտնվել են անսարք վիճակում և գտնվել են Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալի հսկողության ներքո, ով գործել է քողարկված:





































