Գրեթե 20 մարդ է ձերբակալվել Մինսկում գտնվող մի սեփական տանը, որը պարբերաբար վարձակալվում է «Ազատ թատրոն» թատերախմբի կողմից:
Երկուշաբթի շինությունում նախատեսվում էր ցուցադրել Մեծ Բրիտանիայում սուրբ համարվող «Եվրոպայի վերջին բռնակալը» ֆիլմը: Ցուցադրությունը փակ էր, ներս էին կարողացել մտնել միայն հատուկ հրավիրատոմսերով: Ցուցադրությունը այդպես էլ չի սկսվել: Երեկոյան ժամը յոթի սահմաններում, կոտրելով դուռը, տուն եմ մտել հատուկ ծառայության աշխատակիցներ և ձերբակալել ներկաներին:
Ինչպես լրագրողներին պատմել է իրավապաշտպան Անաստասիա Լոյկոն` ձերբակալվածները տարվել են շրջանի ոստիկանական բաժանմունք: Նրանց թվում անչափահասներ են եղել: Գրեթե երեք ժամ անց նրանց բոլորին բաց են թողել:
Դեռ հայտնի չէ, թե արդյոք բռնագրավված է ֆիլմը, սակայն կազմակերպիչները հայտնել են, որ հատուկ ծառայության աշխատակիցները կոտրել են իրենց պատկանող համակարգիչը և տարել հիշողության քարտը:
«Եվրոպայի վերջին դիկտատորը» պատմում է Ալեքսանդր Լուկաշենկոյի օրոք կատարված ձերբակալությունների, կտտանքների, սպանությունների մասին: Նրան այդպես են անվանում մի քանի եվրոպական երկրներ, ինչին ի պատասխան, Լուկաշենկոն հայտարարել է, որ ավելի լավ է դիկտատոր լինել, քան գեյ:











































