Պաղեստինյան անկախ Wattan TV հեռուստաալիքը, որը հետաքննում էր տեղի կառավարությունում առկա կոռուպցիայի հարցերը, մայիսի 8-ին դատարանի առաջ կկանգնի: Հեռուստաալիքին դատարան են կանչել այն ռեպորտաժի համար, որը վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդու մասին էր: Ըստ թեմայի սյուժեի՝ Պաղեստինի համալսարաններից մեկը ընդունված տղայի գնահատականները չեն համապատասխանել ակադեմիական չափանիշներին: Հեռուստաալիքին 1 միլիոն դոլարի տուգանք է սպառնում: Wattan TV-ն վստահեցնում է, որ ապացույցներ ունի:
Wattan TV-ն հիմնադրվել է 1996 թվականին ՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պաղեստինյան 3 կազմակերպությունների կողմից: Հեռուստաալիքի հովանավորներից են ԵՄ-ը և ԱՄՆ-ը: Հեռուստաալիքի ղեկավարությունը առաջին անգամ չէ հայտնվում պաղեստինյան և իսրայելական իշխանությունների ճնշման տակ: Պաղեստինյան ադմինիստրացիան 1996-2002թթ. ընթացքում 5 անգամ փակել է հեռուստաալիքը, իսկ 2002-ին իսրայելցի զինվորականները ստուդիայի սարքավորումները ոչնչացրել են:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ անցած շաբաթ Պաղեստինի ազգային վարչակազմը փակել է նախագահ Մահմուդ Աբասին քննադատող 8 կայքեր: Ի նշան խոսքի ազատությունը սահմանափակելու դեմ բողոքի՝ կապի նախարար Մաշուր Աբու Դական հրաժարական է տվել:







































