Թբիլիսիի հավաքի ժամանակ Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրիմը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի նախագծի իրականացման հարցում խնդիրներ չկան, իսկ աշխատանքներն ընթանում են համաձայն գրաֆիկի:
Նախագծի իրականացման շուրջ բանակցություններին մասնակցում են նաև Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը և ենթակառուցվածքների ու Վրաստանի տարածքային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:
Թուրք նախարարը հայտնել է, որ իրենց տարածքում բոլոր աշխատանքներն իրականացված են: Վրաստանի նրա գործընկերն էլ իր հերթին ասել է, որ իրենց տարածքում իրականացվող աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի:
«Արդեն կատարված է աշխատանքների 53%-ը: Դա կարելի է հաջողություն համարել»,- ասել է Նիկոլաիշվիլին: