ԱՄՆ-ը «խորապես անհանգստացած է» այն պատճառով, թե ինչպես են վարվում ներկայում բանտում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ու բանտում գտնվող նրա կաբինետի մյուս անդամների հանդեպ վերաբերմունքով»,- AFP-ն մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը:
Ավելի վաղ մի քանի եվրոպացի քաղաքական գործիչներ Ուկրաինա ուղևորությունը չեղյալ էին հայտարարել բանտում Յուլյա Տիմոշենկոյի հետ վատ վարվելու պատճառով: