Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած՝ Բաքվում պաշտոնական արգելք է դրվել ռուսական արտադրության ավտոմեքենաները (Lada Priora, Volga Siber, ГАЗ-3102, ГАЗ-31105) որպես տաքսի գործածելու վրա: Նրանք, ովքեր կխախտեն դա, կտուգանվեն 100 մանաթով (մեկ մանաթը մոտավորապես հավասար է մեկ եվրոյին):
Ադրբեջանն այս հարցում նախապատվություն է տալիս «լոնդոնյան տաքսիներին» (Չինաստանում արտադրվող TX4 մեքենաներ): Ներկայիս դրությամբ Բաքվում գործում է 1000 «լոնդոնյան տաքսի»: Պլանավորված է տարեվերջին այդ ցուցանիշը հասցնել 3000-ի: Հետագայում Բաքվի տաքսու պարկը բաղկացած է լինելու միայն «լոնդոնյան տաքսիներից»:








































