Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօրվանից սկսած՝ Ադրբեջանում արգելվել է օտար հեռուստասերիալների ցուցադրությունը: Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի ղեկավար Նուշիրիվան Մահերամլին հայտարարել է, որ այդ որոշումը վերջնական է:
Այն հեռուստաալիքները, որոնք չեն կատարի այդ հրահանգը, կենթարկվեն լուրջ տուգանքների: Այդպիսի խախտում գործած հեռուստաալիքները նախ կզգուշացվեն, ապա խախտման կրկնման դեպքում նրանց նկատմամբ կսահմանվեն դրամական տույժեր: Եթե հեռուստաալիքը շարունակի խախտումների շարքը, ապա կզրկվի հեռարձակման արտոնագրից:
Մահերամլին հավելել է, որ այդ որոշումը միտված է հայրենական կինոինդուստրիայի զարգացմանը նպաստելուն:










































