CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել է, որ իր երկրի կառավարությունը չպետք է ինքնուրույն ռմբակոծի Իրանը.
«Իսրայելը կարող է դառնալ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մասնիկը, սակայն նա չպետք է ինքը սկսի պատերազմը: Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելը պետք է լինի վերջին միջոցը, երբ սպառված կլինեն մնացյալ բոլոր միջոցները:
Ես մի բան գիտեմ, որ իրանցի առաջնորդները դեռ չեն հատել միջուկային զենքի մշակման գիծը: Հարձակման ենթարկվելու դեպքում Իրանը կօգտագործի իր բոլոր հնարավորությունները պատասխան հարված հասցնելու համար, իսկ իրադարձությունների զարգացման նմանատիպ սցենարը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
Դա կարող է պատերազմ առաջացնել ողջ Մերձավոր Արևելքում, որը կոչնչացնի տարածաշրջանային կայունության մնացուկները և բացասականորեն կանդրադառնա տնտեսական իրավիճակի վրա: Ես շատ չեմ վստահում Բենամին Նեթանյահուի գլխավորած Իսրայելի ներկայիս կառավարությանը»:






































