Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան պնդում է, որ մայիսի 20-21-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի համաժողովին ԵՄ-ի փոխարեն մասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ, նախկին ԻԿԿ):
Անկարան պնդում է, որ Աֆղանստանի վերաբերյալ քննարկումներին մասնակցի նաև ԻՀԿ-ն: Այդ պլանում Թուրքիան պնդում է, որ ՆԱՏՕ-ի համաժողովին մասնակցելու համար հրավիրվեն ոչ թե Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն ու ԵՄ-ի Խորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը, այլ ԻՀԿ-ի թուրք գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուն:
Սակայն Ֆրանսիան ընդդիմացել է դրան՝ ընդգծելով Աֆղանստանում ԵՄ-ի առաքելության դերը և պնդելով Բառոզուի ու Ռոմպեյի մասնակցության վրա:






































