Microsoft-ը 300 միլիոն դոլար է ներդրել Barnes & Noble Inc ընկերության բիզնեսում՝ թողարկելու համար Nook էլեկտրոնային գրքեր: Էլեկտրոնային ընթերցանության 17.6 տոկոս բաժնեմասը՝ 1,7 միլիարդ դոլար արժողությամբ, կանցնի Microsoft-ին:
Nook հավելվածը կաշխատի հունիսի սկզբին թողարկվելիք Windows 8 օպերացիոն համակարգի հիման վրա: Այդ համակարգով աշխատող պլանշետները կթողարկվեն այս տարի՝ ավելի ուշ:
Ներդրումային գործարքի արդյունքում ընկերությունները կարգավորել են իրենց արտոնագրային «պատերազմները» և համարժեք պատասխան պատրաստել iBooks-ի և Kindle Store-ի դեմ:










































